-
03.11.2020|
22:24
Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Հիմա էլ Վիեննայում։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից:
-
03.11.2020|
22:23
ԱՄՆ-ը դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները՝ ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
-
03.11.2020|
22:23
Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» հարցազրույցում:
-
03.11.2020|
22:22
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը.
-
03.11.2020|
22:17
Թուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան: Զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:
-
03.11.2020|
22:15
«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
03.11.2020|
22:14
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանը և Արցախը, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ:
-
03.11.2020|
22:07
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը РИА Новости-ին հայտնել է, որ սոցիալական ցանցերում և մեսենջերներում Լեռնային Ղարաբաղ այցից հետո իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի բնակիչների կողմից:
-
03.11.2020|
22:07
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ դա ոչ թե բախում է ավստրիացիների և միգրանտների միջև, այլ պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև:
-
03.11.2020|
22:06
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը: